Նորություններ

Երևանում ողբերգական դեպք է կանխվել. տղամարդը թույլ չի տվել, որ կինը նետվի կամրջից

Այսօր հերթական ողբերգական դեպքն է կանխվել Երևանում: Լուսադեմին մայրաքաղաքում բնակվող 36-ամյա մի կին անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակների մյուս կողմ, որպեսզի նետվի:

Մի տղամարդ, տեսնելով նրան, անմիջապես մոտեցել է, զրուցել հետը և, աստիճանաբար մոտենալով, բռնել ու անցկացրել անվտանգ գոտի:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կինը մշտական բնակության վայր չունի և, ամենայն հավանականությամբ, այդ ամենից ընկճված է փորձել այդ ծայրահեղ քայլին դիմել:

Back to top button
Close