Արտակարգ դեպք Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչի «պոզը» պոկվել և ընկել է Toyota-ի վրա. վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Toyota-ի վարորդը ուսի մասում ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի և հետաքննիչ Դավիթ Մարգարյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



