Նորություններ

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը դեռ որեւէ գործ չի արել

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որ փուլում են այս պահին հանձնաժողովի աշխատանքները, ասաց.

«Դեռ ուսումնասիրում ենք այն փաստաթղթերը, որոնք ստացել ենք Պաշտպանության նախարարությունից, մենք ուզել էինք փաստաթղթերի մի մեծ ցանկ, մի մասը ստացել ենք, ուսումնասիրում ենք, հետո մնացածը կգա, ու նաև քննարկում ենք՝ ում պետք է կանչենք հանդիպման»,- փոխանցեց Գորգիսյանը:

Գևորգ Գորգիսյան

Հարցին, թե ում են պատրաստվում հրավիրել հանձնաժողով, Գորգիսյանն արձագանքեց՝ ամեն ինչ դեռ քննարկման փուլում է, հետո կորոշեն՝ նպատակահարմա՞ր է հրապարակել, թե՞ ոչ:

Մյուս հարցին, թե որպես ընդդիմադիր խմբակցության պատգամավոր արդյոք մինչ այս պահը իրեն բավարարում են հանձնաժողովի աշխատանքները, չունի՞ որևէ տարակարծություն, պատգամավորն արձագանքեց.

«Դեռ որևէ բան չի արվել, ինչի հետ կարող եմ համակարծիք լինել կամ չլինել: Դեռ ստացել ենք տվյալներ, որոնք հիմա քննարկում ենք, երբ ինչ-որ փուլ կգա, որ սկսենք եզրահանգումներ անել կամ մարդկանց հրավիրել, այդ փուլում հնարավոր կլինի ինչ-որ քննարկումներ ծավալել, դեռ ուսումնասիրությունների փուլ է»:

Ավելին
Back to top button