Նորություններ

Կոշիկների մեջ եղել է ոսկու խտանյութի նմանվող թրջված զանգված

Հուլիսի 12-ին, ժամը 19.20-ին, ոստիկանությունում ՍՊԸ-ներից մեկի անվտանգության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ հերթական ստուգայցի ժամանակ, վարչական-տնտեսական մասնաշենքի հանդերձարանում նկատել են նշված ՍՊԸ-ի 4 աշխատակիցների կոշիկները, որոնցից 2-ի մեջ առկա է եղել ոսկու խտանյութի նմանվող թրջված զանգված:

Նշված զանգվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության:

Կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:

Հանգամանքները և վնասի չափը պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Back to top button
Close