ՄիջազգայինՆորություններ
Ավտովթար ՌԴ-ում. Մեքենան ընկել է գետը. Կա 10 զոհ

Gazeta.ru –ի փոխանցմամբ ՌԴ Տիվա հանրապետությունում ողբերգական ավտովթարի պատճառով 10 մարդ է զոհվել:
Վթարի պատճառը հանդիսացել է խափանված շարժիչը:
«УАЗ մակնիշի մեքենան, որում երկու ընտնիք էր, հայտնվել է Ակ գետում»,-գրում է թերթը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ուժեղ հոսանքի հետևանքով մեքենան կողաշրջվել է: Մեքենայում եղել է 12 հոգի, որից 9-ը մահացել է, իսկ մի կնոջ գետի հոսանքն է տարել: Զոհերի թվում 7 երեխա կա։