Նորություններ

Քնած է եղել, զգացել է, որ մարդիկ լցվում են իր վրա. Զոդի կամրջի վթարից մահացած 20-ամյա Ծաղիկին հուղարկավորեցին. News.am

Արարատի մարզի Երասխ գյուղում այսօր՝ հուլիսի 12-ին, տեղի ունեցավ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանի հուղարկավորությունը։ Այս մասին հայտնում է news.am-ը։

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով վիրավորված Ծաղիկը մահացել էր հուլիսի 10–ին։ Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի բժիշկները  չորս օր պայքարում էին նրա կյանքի համար, սակայն  աղջկա ստացած այրվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։

Ծաղիկն ավարտել էր Արարատի մարզի Բժշկական քոլեջը, մասնագիտությամբ դեղագետ էր։ «Ֆաբերլիկ»-ի կոսմետիկայի մատակարար էր, այդ օրը գնացել էր Արարատ քաղաք՝ իր պատվիրած արտադրանքը բերելու։

Նրա հարևանուհին՝ Աննա Առաքելյանը պատմում է, որ Ծաղիկը շատ եռանդուն, լավատես աղջիկ էր, պատրաստակամ՝ օգնելու բոլորին, աշխատանքի հետ կապված մեծ նպատակներ ուներ։

«Երբ ասացին՝ Երասխ-Արարատ գազելն այրվել է, տեգորս տղան էլ է մեջը եղել, հասցրել է դուրս թռչել, ու մենք սպասում էինք Ծաղոյին: Երկրորդ լուրը, բայց վատը՝ Ծաղոս էր: Տեգորս տանը նստած էի, զանգ եկավ, ասացին՝ Ծաղոն ա, մենք ուրախացել էինք, որ Ծաղոն ողջ ա: Տեգորս տղան պատմում էր, որ երբ հարվածը եղել է, Ծաղիկի նստարանը պոկվել է: Ու ինքն առաջ գալով՝ հարված է ստացել: Շտապօգնության մեքենայի մեջ անընդհատ ասել էր եղբորը՝ գնանք մարդկանց փրկենք, Գազելի մեջ երեխեք էին այրվում»,- պատմում է նա։

Մանրամասները՝ news.am-ում։

Ավելին
Back to top button