ՄիջազգայինՆորություններ

Ուղևորատար Boeing-ը արտակարգ վայրէջք է կատարել․ կան տասնյակ տուժածներ

«Air Canada» ավիաընկերությանը պատկանող Boeing-ը տուրբելենտության գոտում հայտնվելուց հետո արտակարգ վայրէջք է կատարել։ Վիրավորվել է առնվազն 35 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվականը։

Boeing 777-200-ը թռչել է Վանկուվերից Սիդնեյ։ Հավայան կղզիներն անցնելուց հետո 10․000 մետր բարձրության վրա է ինքնաթիռը հայտնվել տուրբելենտության գոտում և ստիպված է եղել վայրէջք կատարել։

Ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ բոլոր տուժածները մարմնական թեթև վնասվածքներ են ստացել, և չի եղել անհրաժեշտություն նրանց հոսպիտալացնելու։

Ինքնաթիռում եղել է ընդհանուր առմամբ 269 ուղեւորներ եւ անձնակազմի 15 անդամներ:

 

Ավելին
Back to top button