Նորություններ

«Բղավելով երգում էր, վախեցնում անցորդներին». հայտնի երգչուհուն տեղափոխել են հոգեկան հիվանդանոց

Կարինե Գագրիյանը ձերբակալվել է Մոսկվայի Արբատ փողոցի «Չայխոնա» սրճարանի մոտ` իր երգերը բարձրաձայն հրապարակավ  կատարելու և տարօրինակ վարքագծի համար: Այս մասին հաղորդել է«Mash»հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի  տվյալներով, աղջկա վարքագիծը փոքր ինչ ոչ ադեկվատ էր:

«Բղավում էր իր երգերը, վախեցնում էր անցորդներին Չայհոնայում », — գրում է «Mash» -ը (ուղղագրությունը եւ կետադրությունը պահպանված է):

Տեղեկատվության համաձայն, վկաները ստիպված են եղել կանչել ոստիկանություն եւ շտապօգնության մեքենա և Կարինե Գագրիյանին  «տեղափոխել են հոգեբուժական կլինիկա»:

Telegram ալիքի բերված տեսագրության մեջ աղջիկը նստած է աթոռին՝ դեմքը ձեռքերով ծածկելով, խնդրում է կատարել միայն իր երգերը և պարբերաբար սկսում է բարձրաձայն երգել:

«Газета.ru»- ի տվյալներով, Կարինե Գագրիյանը ինտերնետում հայտնի է «Ոսկե պիպա» և ռեպեր Պտախայի հետ համատեղ կատարած երգերով:

Ավելին
Back to top button