Նորություններ

Ամերիկացի երգիչ Ար Քելլին ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիայի գործով

Ամերիկյան R & B երգիչ Ար Քելլին (R Kelly) ձերբակալվել է Չիկագոյում մանկական պոռնոգրաֆիայի և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով: Ինչպես հաղորդել է ABC News- ը,  հանցագործը ձերբակալվել է մեղադրանքի 13 կետով, սակայն դրանք չեն նշվել:

Միայն այս տարվա մեջ դրանք երգչի առաջին խնդիրները չեն օրենքի հետ կապված: Նախկինում նա ևս մեղադրվել է 10 կետով, ներառյալ` սեռական բռնությունը: Ինը դրվագներում խոսքը գնում է 13-17 տարեկան երեք աղջիկների նկատմամբ բռնության մասին, տասներորդ դեպքում տուժողի տարիքը չի բարձրաձայնվում: Ենթադրյալ հանցագործություններից ամենասկզբինները տեղի են ունեցել 1998 թվականին: Այդ մեղադրանքներով Ալ Քելլին արդեն ձերբակալվել է մարտին:

Հունիսի 26-ի դատական նիստում դատախազը ներկայացրել է DVD- սկավառակը, որում, ենթադրաբար, գտնվել են երգչի և անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերները:

Երգիչն ինքը հերքում է բոլոր մեղադրանքները:

Բազմաթիվ կանայք բազմիցս մեղադրել են Քելլիին բռնության մեջ, սակայն նա միայն մեկ անգամ է կանգնել դատարանի առաջ. 2008 թ-ին նա քննվել է մանկական պոռնոգրաֆիայի գործով, սակայն արդարացվել է դատարանի կողմից: Նրան մեղադրել են անչափահասի հետ ունեցած սեքսը տեսագրելու մեջ, սակայն պետական մեղադրողը չի կարողացել համոզել երդվյալ ատենակալներին, որ տեսանյութում նկարահանվածը դեռահաս է և ինքը՝ Քելլիին:

Կանայք նրան մեղադրում էին ոչ միայն բռնություն գործադրելու, այլև նրա իր զոհերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և համընդհանուր հսկողության մեջ: Աղջիկների ծնողները ասել են, որ կապվելով Ար Քելլիի հետ՝ իրենց դստրերը բառացիորեն հայտնվում էին աղանդի մեջ:

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button