Նորություններ

Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ որեւէ ինֆեկցիա չի հայտնաբերվել. կենդանիներն ունեցել են փքվածություն. ՍԱՏՄ

Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ որեւէ ինֆեկցիա չի հայտնաբերվել: Այս մասին հայտարարություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

«Օրեր առաջ կենդանիների անկման դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում: Դեպքին անմիջապես արձագանքել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնելով, որ գրանցված դեպքերը Տեսչական մարմնի վերահսկողության տակ են եւ մասնագետներն արդեն լաբորատոր փորձաքննության համար նմուշներ են վերցրել:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր եւ Արտանիշ համայնքներում անկած անասունների մանրէաբանական եւ մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում ինֆեկցիոն եւ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Ըստ հերձման արդյունքների` ներքին օրգաննրում որեւէ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, կլինիկական, համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պնդել, որ կենդանիների մոտ եղել է փքվածություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելին
Back to top button
Close