Նորություններ

Խաչատրյան քույրերի հոր հանդեպ քրեական գործ է հարուցվել

Քրեական գործ է հարուցվել Խաչատրյան քույրերի հոր` սպանված Միխայիլ Խաչատրյանի դեմ, հաղորդել է Lente.ru- ն:

«Խաչատրյան քույրերի իրենց հոր սպանության մեղադրանքով քրեական գործի նյութերից առանձնացվել է մեկ այլ քրեական գործ` հոր կողմից դուստրերի հանդեպ կատարված հանցագործությունների փաստով: Քրեական գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ, սեռական բնույթի գործողությունների պարտադրում) », — ասել է պարբերականի զրուցակիցը:

Ըստ «Lenta.ru» — ի, նյութերը կուղարկվեն Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր գրասենյակ: Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հետմահու քննություն, հետմահու մեղադրանքի առաջադրում և նույնիսկ հետմահու դատապարտություն` եթե հարազատները պնդեն են այդ մասով:

ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչների պաշտոնական մեկնաբանությունը «Lenta.ru»-ին  հայտնի չեն:

Ավելի ուշ, Յարոսլավ Պակուլինը՝ Խաչատրյան քույրերից մեկի փաստաբանը, «Говорит Москва»» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքել է աղջիկների հոր նկատմամբ քրեական գործի հարուցման մասին տեղեկությունը: «Քրեական գործ հարուցելու հարցը կորոշվի հարազատների դիրքորոշման պարզաբանումից հետո», — ասել է Պակուլինը:

Ավելին
Back to top button
Close