Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու IZH-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա-Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Արման Ս.-ի վարած Opel Zafira մակնիշի 35 VM 455 համարանիշի և Սևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Գևորգ Խ.-ի վարած IZH 27175 մակնիշի 521 ԼD 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես  հայտնում է shamshyan.comը, վթարի հետևանքով IZH—ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև այնուհետև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button