Նորություններ

Ոստիկանները հայտնաբերել են հասարակական կարգը կոպիտ կերպով խախտած երիտասարդներին. հայտնաբերվել է ատրճանակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ոստիկանության Էրեբունու բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով, խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ, 23-ամյա Հակոբ Ա.-ին և 21-ամյա Էդվարդ Մ.-ին:

Պարզվել է, որ ոստիկանների ստացած օպերատիվ տվյալները հավաստի են եղել և Տիտոգրադյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց Էդվարդ Մ.-ն իրեն պատկանող «ՊՄՓ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել՝ կապիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ատրճանակը առգրավված է, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հակոբ Ա.-ն և Էդվարդ Մ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button