Նորություններ

Ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել սիրիական հայաշատ Ղամիշլի քաղաքում

Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 18.00–ին ականապատված մեքենա է պայթել սիրիական Ղամիշլի հայաշատ քաղաքում։ Այս մասին հայտնում է Սիրիայում հրատարակվող հայկական Գանձասար թերթը։

Ականապատված մեքենա է կանգնել Սիրիայի օրթոդոքս համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց եւ վայրկյաններ անց մեքենան պայթել է։ Կա 11 վիրավոր, ինչպես նաեւ առկա են նյութական վնասներ։

Հիշեցնենք, որ նույն թաղամասում են գտնվում հայկական Ս. Հակոբ եկեղեցին, Ազգային առաջնորդարանը, Ազգ. Միացյալ միջնակարգ վարժարանը եւ Գարակյոզյան հաստատությունը, որոնք թեթեւ վնասներ են կրել։

Ավելին
Back to top button
Close