Նորություններ

Հայտնի են ԲԴԽ նոր անդամների անունները

Ավարտվել է դատավորների ընդհանուր ժողովը։ Վճռաբեկ դատարանի նախագահ, Դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը հայտարարել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նոր երկու անդամներն են՝ դատավորներ Մեսրոպ Մակյանը և  Ռուբեն Վարդազարյանը։ Վերջիններիս հետ երդվել է նաև դատավոր Նախշուն Տավարացյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Խունդկարյանը նշել է, որ Տավարացյանը 2018-֊ին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ այսօր նա երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ։

armenpress.am

Ավելին
Back to top button
Close