ՆորություններՍպորտ

Մեսսին Հռոմի պապի ֆոնդից մրցանակ կստանա Կոպա-Ամերիկայում խաղի համար

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ամերիկայի Գավաթ-2019-ի արդյունքներով մրցանակ կստանա Հռոմի պապ Ֆրանցիսկի ֆոնդից: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Մեսսիին լաթե գնդակ կհանձնեն, որը պատրաստել են մոզամբիկցի երեխաները և օրհնել է Հռոմի պապը: Մրցանակը խորհրդանշում է ջանքեր, համերաշխության ոգի, ազնվություն, անհատական որակներ, հարգանք և թիմային աշխատանք:

Լաթե գնդակի դափնեկիրն ընտրվել է Հռոմի պապի ֆոնդի հովանու տակ գտնվող հաստատություններում ուսանողների շրջանում անցկացված քվեարկությամբ:

Լեոն ստացել է ձայների 34.28 տոկոսը: Երկրորդ տեղում Պերուի հավաքականի կիսապաշտպան Էդիսոն Ֆլորեսն է (15.56%), երրորդը Պերուի հավաքականի դարպասապահ Պեդրո Գալյեսեն է (11.28), 4-րդը Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսն է (10.5%):

 

armsport.am

Ավելին
Back to top button
Close