ՄիջազգայինՆորություններ

Պուտինն առաջին անգամ խոսել է Զելենսկիի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, տեղեկացնում է ria.ru-ն:

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ: Նա ընդգծել է, որ նախագահները քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման հարցերը:

Պեսկովի խոսքերով՝ նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել 2 կողմերում պահվող անձանց վերադարձի գործընթացը փորձագետների մակարդակով շարունակելու համար:

«Քննարկվել է նաև նորմանդական ձևաչափով շփումները շարունակելու հնարավորությունը», — նշել է Պեսկովը:

Ավելի վաղ Զելենսկին ռուսաստանցի իր պաշտոնակցին առաջարկել էր հանդիպում կազմակերպել Մինսկում:

Ավելին
Back to top button