Նորություններ

«Օրենքով գող» Անդիկի հետ դեպքի վայրում գտնված անձանց ինքնությունը պարզվել է. նրանք հարցաքննվել են. armtimes.com

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի հետ դեպքի վայրում գտնված երեք անձանց ինքնությունը պարզվել է, նրանք հարցաքննվել են:

Հիշեցնենք, որ սպանությունից հետո որոշ ժամանակ պահանջվեց պարզելու, թե ովքեր են եղել Մասիվցի Անդիկի հետ նույն տաղավարում գտնված անձինք:

Անդրանիկ Հարությունյանը սպանվել է 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ուշ երեկոյան, իր տան բակում։ Համացանցում տարածվել են սպանության կադրերը, որտեղ երեւում է, որ դեպքի ժամանակ Մասիվցի Անդիկը նարդի խաղալիս է եղել։ Տաղավարում նրա հետ միասին գտնվել են եւս երեք հոգի, երբ սեւ հագուստով մի տղամարդ մոտեցել ու սկսել է կրակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ եւ փամփուշտ։ «Օրենքով գողին» պատճառվել է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները բերման էին ենթարկել Հայաստանում գտնվող «օրենքով գողերի»:

Մինչ այս պահը իրավապահներին չի հաջողվել պարզել սպանության շարժառիթը եւ հայտնաբերել սպանությունը կատարողին։

armtimes.com

Ավելին
Back to top button
Close