ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Պետք է լինեն մասնագիտացված դատավորներ եւ դատական ատյան». Մ. Ատովմյան

«Ավանդաբար Հայաստանում  գործում  է հենց հակակոռուպցիոն մարմինների ապակենտրոնացված համակարգը, որը ցույց է տվել անարդյունավետությունը: Կա այլ առաջարկ, որպեսզի  լինի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, և մի մակարդակով    իրականացվեն աշխատանքները, և որքան ես հասկանում եմ,  առհասարակ չի բացառվում նման մարմնի ստեղծումը»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում նշեց հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Մարատ Ատովմյանն՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության ներկայացրած հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրին:

Հարցին, թե հակակոռուպցիոն երկու մարմինները՝ Հակակոռուպցիոն կոմիտեն և Կանխարգելման հանձնաժողովը, կարո՞ղ են լիարժեք իրականացնել իրենց գործառույթը և դրական փոփոխություններ արձանագրել, Ատովմյանը պատասխանեց, որ մոտեցումը հետևյալն է՝ ձևավորել այդ երկու մարմինները, եթե չարդարացնի, ապա հետագայում կստեղծվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմինը, որը, ըստ բանախոսի, ամենայն հավանականությամբ, ժամանակի կորուստ է լինելու:

Անդրադառնալով նաև նրան, որ ռազմավարության մեջ նախատեսվում է նաև հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ձևավորումը,   հակակոռուպցիոն հարցերով փորձագետը շեշտեց, որ այն, ըստ էության, ճիշտ գաղափար է, եթե այն ճիշտ իրականացվի, որովհետև  կոռուպցիոն հանցագործություններն ունեն իրենց առանձնահատկությունները:

«Կարծում եմ, որ պետք է լինեն մասնագիտացված դատավորներ, մասնագիտացված դատական ատյան, որը հենց կմասնագիտանա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությունների վրա, օրինակ, ինչպես մենք ունենք վարչական դատարան, սննկացման հարցերով դատարան»:

 

Ավելին
Back to top button