ՄիջազգայինՆորություններ

Թուրքիա է ժամանել ԱՄՆ նոր դեսպանը

Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ և լիազոր  դեսպան  Դեվիդ Սաթեֆիլլդը ժամանել է Անկարա։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի պետքարտուղարությունից։

Սաթեֆիլլդը փոխարինել է Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Բասսին, ով պաշտոնավարել էր 2014-2017թթ-ին։ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Բասսը նշանակվել էր Աֆղանստանում ԱՄՆ-ի  դեսպան։

Նորանշանակ դեսպանի թեկնածությունը առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, իսկ Սենատն այն հաստատել էր։

Սաթթերֆիլդի դիվանագիտական կարիերան սկսվել է 1980թ-ից։ Պետքարտուղարությունում Սաթերֆիլդը զբաղեցրել էր Իրանի հարցերով համակարգողի, իսկ դրանից առաջ Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնները։

ermenihaber.am

Ավելին
Back to top button