ՄիջազգայինՆորություններ

Հայրը սպանել է 2 ամսական երեխային՝ չկարողանալով նրան կերակրել, այնուհետ այդ մասին հայտնել է կնոջը

Մերձմոսկովյան Բալաշիխայի Կուչինո միկրոշրջանում դաժան սպանություն է տեղի ունեցել. 2 ամսական երեխան սպանվել է երիտասարդ հոր կողմից, քանի որ փոքրիկն ուտել չի ցանկացել, տեղեկացնում է mk.ru-ն:

18-ամյա մանկասպանը հարվածներ է հասցրել երեխային, ով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից օրեր անց մահացել է:

Շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցները երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները տվել են ախտորոշումը՝ ասֆիկսիա (շնչարգելում): Մի քանի օր անց երեխան մահացել է: Փորձաքննությամբ պարզվել է, որ փոքրիկը մահացել է գանգուղեղային վնասվածքի, գագաթային ոսկրի կոտրվածքի եւ գլխուղեղի թաղանթի արյունազեղման հետեւանքով:

Իրավապահներն անմիջապես կասկածել են երեխայի հորը, քանի որ նրանք տանը երկուսով են եղել: Հայրը՝ Տիմոֆեյը, պատմել է, որ երեխան գերակտիվ է եղել, եւ գլխով հարվածել է մանկական մահճակալին: Սակայն իրավապահները, ուսումնասիրելով երիտասարդ հոր հեռախոսային գրառումները, բացահայտել են սարսափելի ճշմարտությունը:

Նա գրել է իր կնոջը (վերջինս ամուսնուց 10 տարով մեծ է), որ ցանկանում էր կերակրել երեխային, իսկ նա չի ցանկացել ուտել, իր նյարդերը չեն դիմացել եւ ինքն ուժեղ հարվածներ է հասցրել նրա գլխին:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, քրեական գործ է հարուցվել նաեւ փոքրիկի մոր նկատմամբ:

 

Աղբյուր՝ mk.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close