Նորություններ

Ճահճացման չենք գնում, բայց ունենք խնդիրներ. նախարարը՝ Սևանի մասին

«2018 թվականի հունվարից սկսած տեսչական ստուգումներ են անցկացվել «Սևան» ազգային պարկում, պարզվեց, որ վերջին տարիներին «Սևան» ազգային պարկում մոտ 50 քրեական գործեր են հարուցվել տարբեր գործողությունների հետ կապված, ինչպես նաև հենց հիմա կան քննչական գործառույթներ մաքրման աշխատանքների հետ կապված, ձեռքբերումների և այլն»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով «Սևան» ազգային պարկում իրականացված տեսչական ստուգումներին:

Անդրադառնալով Սևանի ճահճացման խնդրին՝ նախարարն ասաց՝ ճահճացման չենք գնում, բայց ունենք խնդիրներ և այդ խնդիրներին ադեկվատ չարձագանքելու դեպքում որակական շատ մեծ վնասներ կունենանք:

Անդրադառնալով մաքրման աշխատանքներին՝ նախարարը նշեց, որ մաքրման աշխատանքներ չեն իրականացվել, որովհետև պետք է պարզվեր, թե որտեղ պետք է մաքրվեր և ինչ ծավալներով:

 

Ավելին
Back to top button