ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

«Սերժ Սարգսյանը պետք է հարցաքննվի՝ առաջին հերթին Հոկտեմբերի 27-ի գործով». «Հակառակ կողմը»

«Պետք է մարմին ձևավորվի, որ ի վերջո հասկանանք՝ այդ վեթինգ անողին ի վերջո ով է վեթինգ անում: Դա չպետք է լինի ԲԴԽ-ն, դա պետք է լինի առանձին մի մարմին, ներգրավված լինեն անկախ փորձագետներ, լայն հասարակությունից մասնագետներ»,- ԳԱԼԱ-ի եթերում «Հակառակ կողմը» հաղորդման ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Վիգեն Մովսիսյանը:

«Անցումային արդարադատության ձևակերպումը ներդրվեց հեղափոխությունից անմիջապես հետո և մնաց օդի մեջ: Պետք է տան իրավաքաղաքական գնահատական ՀՀ երեք նախագահների գործունեությանը, պետք է լյուստրացիա, թալանվածի ետ վերադարձ, ճշմարտության դատարանների ստեղծում»,- կարծում է նա:

Իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանի խոսքերով՝ անհրաժեշտ է ոչ խտրական, հավասար վերաբերմունք բոլորի նկատմամբ, ովքեր անցած տարիներին թույլ են տվել ապօրինություններ:

«Սերժ Սարգսյանը ևս պետք է հարցաքննվի՝ առաջին հերթին Հոկտեմբերի 27-ի գործով»,- կարծում է Մարոզյանը:

Ավելին
Back to top button