Նորություններ
Էլեկտրաէներգետիկական համակարգում վիճակը կայունացվել է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում
է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում վիճակը կայունացվել է և
հաճախականության տատանումներ այլևս չկան։
Երևան ՋԷԿ-ը և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ
էներգաբլոկը արդեն միացված են ցանցին։
Բոլոր սպառիչների
էլեկտրամատակարարումը վերականգնված է։