Նորություններ

Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը

Ս.թ. հուլիսի 10-ին ժամը 12:49-ի սահմաններում Հանրապետության ողջ տարածքում տեղի են ունեցել վթարային անջատումներ:

Ժամը 12:49-ից 14:30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային Կառավարման Ազգային Կենտրոնում գրանցվել է 830 ահազանգ՝ կապված վթարային անջատումների, վերելակներում արգելափակված, ինչպես նաև Մետրոպոլիտենի կայարաններում արգելափակված քաղաքացիների և գազի ազդանշանային սարքերի միացման վերաբերյալ:

Անմիջապես Մետրոպոլիտենի կայարաններ են ուղարկվել օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ՝ տեղում մասնակցելու տարհանման աշխատանքներին:

Պարբերաբար կապ է հաստատվել ՀԱԷԿ-ի, էլեկտրական ցանցերի, Մետրոպոլիտենի, Երկաթգծի ավագ կարգապահների, Կարևորագույն օբյեկտների, Երևան քաղաքի Կառավարման կենտրոնի և մարզային Ճգնաժամային Կառավարման Կենտրոնների օպերատիվ հերթապահների հետ:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի կայարաններ են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Ճգնաժամային Կառավարման Ազգային Կենտրոնի երկու օպերատիվ խումբ:

Ժամը 13:30-ի դրությամբ մետրոպոլիտենում գտնվող բոլոր քաղաքացիները տարհանվել են:

Ժամը 19:00-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է:

 

Ավելին
Back to top button
Close