Նորություններ

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին` քննարկելու Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրման 6-րդ համաժողովի կազմակերպական և երկկողմ համագործակցության հարցերը:

Ֆրանսիան ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի հիմնական դոնոր երկրներից է:

Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրման 6-րդ համաժողովի նպատակն է 2021-2023 թթ. համար առնվազն 14 միլիարդ դոլար հանգանակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի պայքարի դեմ ուղղված։

Հայաստանը հիմնադրամի շահառու երկիր է և մինչ օրս` 2003 թվականից ի վեր ստացել է մոտ 65 մլն դոլար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ուղղությամբ արձագանքման և տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով:

Ջոնաթան Լաքոտը շեշտել է, որ առողջպահությունը միշտ եղել է ֆրանկո-հայկական համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը, և երկկողմ համագործակցությունը նրանց ժառանգությունն է, որը պետք է պահպանել:

Արսեն Թորոսյանը նշել է, որ Գլոբալ հիմնադրամի աջակցությունը երկու կողմերի համար արդյունավետ է և միանշանակ համաձայն է շարունակել համագործակցությունը: Նախարարը նաև ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել համաժողովին:

Ավելին
Back to top button