Նորություններ

Հրապարակվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով վճիռը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանն այսօր՝ հուլիսի 10–ին հրապարակել է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով վճիռը։ Դատարանը վճռել է Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը ամբողջությամբ մերժել։

Պատասխանող Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ որոշման հիմնավորումը դեռևս կողմերին չի ուղարկվել։ Նշենք, որ վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հասանելի կլինի վաղը՝ հուլիսի 11–ին։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում էր հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։

Խոսքը վերաբերվում է Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։ Ըստ հայցվոր կողմի՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք վերաբերվում են Քոչարյանի ընտանիքին, չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։

NEWS.am

Ավելին
Back to top button