Ողբերգական դեպք Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները։
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Հայկ Սարիբեկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Տեղում աշխատում է նաև դատական բժիշկը, ով քննելով դին հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը, որը կլինի 20-25 տարեկան, 14 հարկանի շենքի 10-րդ հարկից իրեն ցած է նետել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: