Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում, բախվել են Opel-ն ու Renault-ն․ ռեստորանի բարմենը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ, հուլիսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա — Վ․ փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Լևոն Ս․-ի վարած Opel մակնիշի 36 AS 566 համարանիշի և Երևանի բնակիչ 70-ամյա Արմենակ Շ․-ի վարած Renault մակնիշի 35 ZD 008 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Renault-ի ուղևոր, Երևանի բնակիչ 30-ամյա Հայկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գտնվող ծաղկի սրահի աշխատակիցները։

Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Renault-ի ուղևորն աշխատում է Երևանում գործող ռեստորանային համալիրներից մեկում որպես բարմեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close