Նորություններ

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը գրավի դիմաց այսօր ազատ է արձակվել

Այսօր ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը սահմանված չափով գրավը վճարելուց հետո ազատ արձակվեց:

Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Վերջինս կշարունակի մասնակցել հարուցված քրեական գործի նախաքննությանը՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում:

 Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել էր «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը:

Դավթյանը անազատության մեջ էր գտնվում ապրիլից. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

armtimes.com

Ավելին
Back to top button