Նորություններ

Աբովյան քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքի բնակարանների մեկում հրդեհ է բռնկվել։

Այստեղ է հրշեջ ծառայության 3 մեքենա։ Բնակիչները տարհանվել են շենքից։
Դեպքի վայրում է նաև քաղաքապետ Վահագն Գևորգյանը։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արմեն Ամիրջանյանի խոսքով՝ բնակարանում մարդիկ չեն հայտնաբերվել։
Նրա փոխանցմամբ՝ հրշեջները «թույլ չեն տվել», որպեսզի այն տարածվի  հարևան բնակարաններ։
Իդեպ, հրշեջներից մեկը ձեռքի այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Հրդեհն ամբողջությամբ մարվել է։
Ավելին
Back to top button