Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատի է տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» Խորհրդատվական ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայությանը՝  ի դեմս տնօրեն Արթուր Վանեցյանի, տրամադրել պահանջվող տեղեկությունները։

2019 թվականի հունվարի 25–ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական Հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրությամբ դիմել էր ԱԱԾ–ին՝ խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (կամ նախարարի համապատասխան հրամանի եւ կից ցանկի պատճենը)` բացառությամբ ցանկի այն մասերից, որոնցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք, սակայն մերժում է ստացել։

Հայցադիմումը դատարան է մուտք եղել երեկ: Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին. դեռ նիստի օր չի նշանակվել:

armtimes.com

 

Ավելին
Back to top button