Նորություններ

Ներկայացվել է հուշագրի շրջանակում մշակված փորձարարական ծրագիրը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «Առողջ Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին` քննարկելու համատեղ ստորագրված հուշագրի շրջանակում մշակված փորձարարական ծրագիրը, որի առաքելությունն է բարձրացնել որակյալ և մատչելի առողջապահական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի և Արցախի բնակիչների համար:

Կազմակերպության անդամները ներկայացրել են ծրագիրը, որը կստանձնի և կընտրի առողջապահության ոլորտի դինամիկ մասնագետներ, որոնք 2 տարի ժամկետով կմեկնեն այնպիսի համայնքներ, որտեղ առողջապահական ծառայությունները մատչելի չեն և բնակիչներին տրամադրեն որակյալ բժշկական սպասարկում:

Առողջապահության նախարարության աջակցությամբ` փորձարարական ծրագիրը կմեկնարկի Լոռու մարզում:

Կազմակերպության համահիմնադիրները նշել են, որ առողջապահության նախարարության աջակցությունը կնպաստի Լոռու գյուղերի ընտանեկան բժիշկների և բուժքույրերի թափուր աշխատատեղերի վերաբերյալ ընթացիկ և թափանցիկ տեղեկատվություն ստանալու հարցում:

Նախարար Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծրագրի իրականացմանը և հույս հայտնել համագործակցությունը կլինի շարունակական

Ավելին
Back to top button
Close