Նորություններ

Դատարանը մերժեց ՀՔԾ քննիչի վերաքննիչ բողոքը, Հրանտ Հարությունյանը չկալանավորվեց. Tert.am

Խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանների աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վերաքննիչ դատարանի դիմաց, որտեղ քննվելու է ոստիկաններից մեկի՝ Հրանտ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը չընտրելու դեմ ՀՔԾ քննիչի վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը վերջերս դիմել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և հայտնել, որ ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել իր մերձավորին։ Այնուհետև հարուցվել էր քրեական գործ խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Ոստիկաններից մեկին՝ Անդրանիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել էր, Հրանտ Հարությունյանին չէր կալանավորել:

Ոստիկանության ծառայողներին աջակցություն հայտնող քաղաքացիները Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ չեն դադարեցնելու ակցիան, մինչև ազատության մեջ չտեսնեն ոստիկաններին: Երթի նախաձեռնող անդամ Հայկ Ստեփանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո` այն է, որ ոստիկանները պիտի անցնեն ուժեղացված հսկողության, Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը փորձել է սադրել և ցույց տալ, որ ոստիկանները լավ չեն աշխատում:

«Նույն օրը ոստիկանների մոտ ստուգել են՝ արդյոք նրանք օգտագործե՞լ են ալկոհոլ, թե՞ ոչ: Ոստիկանապետն անձամբ է ասել, որ նրանց օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել, իսկ Դավիթ Խաժակյանի մտերիմը եղել է հարբած» ,- ասաց Հայկ Ստեփանյանը:

Նա հայտնեց, որ 100 ոստիկան աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել Դավիթաշեն և Մաշտոցի բաժանմունքներում՝ հաջակցություն ոստիկանների. «Դիմումները դեռևս ոչ հաստատվել են, ոչ հերքվել, քանի որ ոստիկանապետն ասել է՝ գործն ընթացքի մեջ է, սպասեք»:

Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ մերժեց ՀՔԾ քննիչի վերաքննիչ բողոքը, Հրանտ Հարությունյանը չկալանավորվեց:

Tert.am

Ավելին
Back to top button