Նորություններ

«Մարտի 1»-ի գործով որպես վկա հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը

Քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով նախորդ չորեքշաբթի՝ հուլիսի 3-ին։

Մեր ճշտող հարցին ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց, որ տեղեկությունը չեն մեկնաբանում։

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button
Close