ՆորություններՔո ձայնը

Բարեկրթություն է պետք, ինչի խիստ պակաս ունի Ծառուկյանը. Դա փողով չի գնվում. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը  ֆեյսբուքում գրում է.

«…Եվ այսպես՝ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողներից, որոնց վիրավորել է։ Զարմանալի չէ։ Հակառակը՝ զարմանալի կլիներ, եթե նա ընդուներ իր սխալը ու ներողություն խնդրեր։ Դրա համար բարեկրթություն է պետք, ինչի խիստ պակաս ունի Ծառուկյանը։ Դա փողով չի գնվում։ Նա նույնիսկ չի էլ պատկերացնում, որ լրագրողի հետ «դու»-ով ու «աղջիկ ջան»-ով խոսելն անթույլատրելի է, և դրա համար էլ է պետք ներողություն խնդրել։

Ու քանի որ Ծառուկյանն այս ամենը չի ուզում ընդունել, կոչ եմ անում պատգամավոր գործընկերներիս՝ Հայկ Գևորգյանին, Ваагн Овакимян (Vahagn Hovakimyan) -ին, Gayane Abrahamyan -ին, Vahagn Tevosyan -ին, Сисак Габриелян (Sisak Gabrielyan) -ին, Taguhi Tovmasyan -ին և մյուսներին, որոնք չեն մոռացել իրենց լրագրողական անցյալը, խորհրդարանում պաշտոնապես նախաձեռնել այս խնդրի քննարկումը՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից և տեղեկացնել հանրությանը եզրակացության մասին»։

Ավելին
Back to top button