Նորություններ

Հայաստանի պատկերազարդ լիճը ճահճացման սպառնալիքի առջեւ. BBC-ի անդրադարձը

Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունն իր կայքում հոդված է հրապարակել Հայաստանի պատկերազարդ լճի՝ Սեւանի մասին, որին հոդվածագիրն անվանում է «մարգարիտ»:

Ըստ կայքի՝ Հայաստանի բնապահպաններն անհանգստացած են երկրի ամենամեծ լճի ճակատագրով, որը ճահճացման վտանգի եւ մակարդակի իջեցման վտանգի առաջ է:

Ինչպես հաղորդել էր econews.am-ը, «Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին»:

Ավելին
Back to top button
Close