ՆորություններՍպորտ

Նոր մրցաշրջանը սարերի հետևում չէ․ Մխիթարյանը վերսկսել է մարզումները Արսենալի կազմում

Լոնդոնի «Արսենալը» այսօր վերսկսել է մարզումները և պատրաստվում է նոր մրցաշրջանին։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս վերսկսել է մարզումները թիմի հետ։ 30-ամյա կիսապաշտպանը Facebook-յան իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ՝ կատարելով հետևյալ գրառումը․

«Նոր մրցաշրջանը սարերի հետևում չէ։ Անհամբերությամբ սպասում եմ մեկնարկին»։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019-2020 թվականների մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 9-ին։ «Էնֆիլդում» «Լիվերպուլը» ընդունելու է առաջնության նորեկներից «Նորվիչին»։ «Արսենալը» մեկնարկային տուրի իր հանդիպումը անց է կացնելու օգոստոսի 11-ին։ Մխիթարյանն ու ընկերները ԱՊԼ-ում պայքարը կսկսեն «Նյուքասլի» հետ արտագնա խաղով։

armsport.am

Ավելին
Back to top button