Նորություններ

Ավտովթարից մահացել է 30-ամյա ծանրորդ Աղասի Աղասյանը

Այսօր 30 տարեկան հասակում անժամանակ կյանքից հեռացել է ծանրորդ Աղասի Աղասյանը: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը:

Նշվում է, որ պատճառն ավտովթարն է: Ըստ մամուլի՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 4-ին Տավուշի մարզում: Աղասյանը եւ նրա հետ մեքենայում եղած 2 տղամարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:

Աղասի Աղասյանը ՀՀ բազմակի չեմպիոն էր, Համաշխարհային ուսանողական խաղերի Հայաստանի առաջին չեմպիոնը:

Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։

Ավելին
Back to top button
Close