Նորություններ

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտայի» վարորդը. armtimes.com

Արարատի մարզի՝ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը:

Տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Սողոմոն Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

armtimes.com

Ավելին
Back to top button
Close