Նորություններ

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 770 դեպք, որից  538-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 159 կենցաղային կանչ, 466 հրդեհ, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 74 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 50 դեպք, որոնցից 21-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

 

Ավելին
Back to top button
Close