Նորություններ

Վրաստանի նախագահը եւ վարչապետը քննադատել են Պուտինին ուղված հեռուստահաղորդավարի լուտանքները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Մամուկա Բախտաձեն քննադատել են «Ռուսթավի 2» ալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի վարքագիծը: Կիրակի երեկոյան Գեորգի Գաբունիան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդումը սկսել է հայհոյանքներով ուղղված  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Զուրաբիշվիլին դատապարտել է հեռուստահաղորդավարի բառերը:

Նման վարքագիծը ծառայում է «կա՛մ նոր պատերազմ սկսելուն, կա՛մ դա չավարտված հեղաշրջման ռեւանշ է: Հայրենասիրությունը այլ բան է, եւ երկրի շահերի պաշտպանությունը  տեղի չի ունենում  ագրեսիայով, ապակայունացմամբ եւ անկարգություններով: Մեր ճանապարհը խաղաղ ճանապարհն է, մեր հեռանկարը Եվրոպան է, իսկ մեր ուժը՝ կայունությունը»,- նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Վարչապետ Մամուկա Բախտաձեն հաղորդավարի պահվածքն անվանել է զզվելի սադրանք։

«Այն, ինչ մենք այսօր տեսանք «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում, ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր երկրի ապակայունացման փորձ»,- գրել է վարչապետը «Թվիթերում»։

Ավելին
Back to top button