ՄիջազգայինՆորություններ

Վրացի հաղորդավարը ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. կատարվածը բողոքի ակցիաների պատճառ է դարձել

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդավարի պահվածքը բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Մարդիկ հավաքվել են հեռուստաընկերության շենքի մոտ եւ պահանջել աշխատանքից ազատել հեռուստալրագրող Գեորգի Գաբունիային, ով ուղիղ եթերում ցենզուրայից դուրս արտահայտություններ է արել ՌԴ նախագահի հասցեին:

Կիրակի երեկոյան Գեորգի Գաբունիան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդումը սկսել է հայհոյանքներով: Սոցիալական ցանցերում եւս վրացի օգտատերերը դատապարտել են լրագրողի պահվածքը եւ հայտնել մտավախություն, որ ռուս-վրացական հարաբերությունները կարող են էլ ավելի լարվել:

«Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության գլխավոր քարտուղար Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անընդունելի են լրագրողի արտահայտությունները, սակայն ընդունելի է Գաբունիայի պաթոսը:

Իսկ հեռուստաընկերության դիմաց հավաքված քաղաքացիները պահանջել են դադարեցնել հեռարձակումը, ինչպես նաև Գաբունիայի և «Ռուսթավի 2»-ի ղեկավար Նիկա Գվարամիայի հրաժարականը:

Վրաստանի արտգործնախարարությունը կատարվածը որակել է սադրանք՝ ռուս-վրացական առանց այդ էլ լարված հարաբերություններն էլ ավելի սրելուն միտված:

Ավելին
Back to top button