Նորություններ

Վրաստանում վթարի ենթարկվածները հանգստի էին մեկնում

Վրաստանում այսօր առավոտյան վթարված մեքենայի ուղևորները Հայաստանի Արագածոտնի մարզի Օշական համայնքից են։ Օշականում ցնցված են տեղի ունեցածից։ Հարազատները  պատմել են, որ ընտանիքը մեկնել է ծով` հանգստի։

«Ահավոր կորուստ է բոլորիս համար։ Հրաշալի ընտանիք են, շատ սիրված են գյուղում։ Հատկապես մահացած տղան` Էրիկը, շատ լավ ձայն ուներ, բոլոր միջոցառումներին փայլում էր, շատ ակտիվ էր։ Առաջիկայում էլ մրցույթի էր։ Սարսափած ենք այս դեպքից»,- ասում է հարազատը` նշելով, որ մահացել է նաև տղայի մայրը, իսկ մյուս մահացողը նրանց ընտանիքի սանիկն է։

Ըստ նրա` մեքենայում եղել է ընտանիք` ամուսիններ երեք զավակների հետ, և նրանց երկու սանիկներն ու նրանց մայրը։

Հիշեցնենք, որ լուսադեմին հայկական համարներով մեքենա է վթարվել Գորիի մոտ։

Ավելին
Back to top button