ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ն կոչ է արել Գերմանիային ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա

Սիրիայի գծով ԱՄՆ կառավարության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին կոչ է արել Գերմանիային ցամաքային զորքեր մտցնել Սիրիայի տարածք:
«Մենք ցանկանում ենք, որ գերմանական ցամաքային ուժերը մասամբ փոխարինեն մեր (ամերիկյան — IF) զինվորներին», — ասել է Ջեֆրին գերմանական «Welt am Sonntag» թերթի թղթակիցներին և DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Սիրիայի մարտական գործողություններում Բունդեսվերի զինվորների ներգրավումը հիմնական նպատակ չի հանդիսանում, քանի որ ԻԳԻԼ- ի դեմ պայքարում  «ավելի լավ է օգտագործել տեղական զինվորական ուժերը»:

Ջեֆրիի խոսքերով, ով հանդիսանում է նաև ԻԳԻԼ- ի դեմ պայքարի համաշխարհային կոալիցիայի ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, տարածաշրջանում «անհրաժեշտ է միջազգային ներկայություն՝ օդային տարածքից ցամաքային զորքերի, լոգիստիկայի, զինվորների պատրաստման և տեխնիկական օգնության հարցերում աջակցության ապահովման համար:

Թերթը գրում է, որ Ջեֆրին արդեն քննարկել է ԱՄՆ-ի պահանջները Բեռլինում գերմանական կառավարության ներկայացուցիչների հետ: «Գերմանիան քննարկում է, թե ինչ կարող է անել: Հնարավոր է, նա կտրամադրի ցամաքային զորքեր: Բայց դա կարող է լինել նաև քաղաքացիական, ֆինանսական կամ ռազմական այլ տեսակի աջակցություն», — ասվում է պարբերականում:

Ջեֆրիի խոսքերով, Սիրիայում գերմանական ռազմական ներկայությունը անհրաժեշտ է երկրի հյուսիս-արևելքում կայունություն պահպանելու համար և երաշխավորության, որ տարածաշրջան չեն վերադառնա ԻԳԻԼ-ի կամ նմանատիպ խմբավորումների ուժերը:

Ավելին
Back to top button