Նորություններ

Սարսափելի դեպք Շիրակում. բանակից նոր վերադարձած որդուն մայրը կախված է գտել

Շիրակի Մեծ Սեպասար գյուղում մայրը որդուն գտել է կախված վիճակում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ` հուլիսի 6–ին, մայրը իրենց գոմում պարանով առաստաղից կախված է գտել որդուն, որն ընդամենը 6 ամիս առաջ էր զորացրվել բանակից։

21–ամյա տղայի ծնողները նրան հասցրել են Աշոցքում գտնվող Տիրամայր Նարեկի հիվանդանոց, բայց երիտասարդն արդեն մահացած է եղել։

Կատարվածի պատճառների մասին վարկած կամ վարկածներ առայժմ հայտնի չեն։ Համագյուղացիները խոսում են, որ երիտասարդը վերջերս ինքնամփոփ էր դարձել։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։

Ավելին
Back to top button