ՆորություններՍպորտ

Մոուրինյոն մերժել է 100 միլիոն եվրոանոց առաջարկը

Հայտնի է դարձել, թե ինչ պայմաններով առաջարկ է արել չինական «Գուանչժոու էվերգրանդ» ակումբը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ չինական ակումբը 56-ամյա պորտուգալացի մասնագետին առաջարկել է 100 միլիոն եվրոյի պայմանագիր: «Գուանչժոու Էվերգրանդը» պատրաստ էր Մոուրինյոյին վճարել տարեկան ավելի քան 31 միլիոն եվրո, ներառյալ նոնուսները:

Նշվում է, որ մասնագետն իրավունք է ունեցել ինքնուրույն ընտրել առաջարկվող պայմանագրի ժամկետը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել չինական ակումբը՝ ընտանեկան խնդիրներից ելնելով:

Մոուրինյոյի նախորդ ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը նա գլխավորել է 2016-ի հուլիսից մինչև 2018-ի դեկտեմբերը:

Աղբյուր  ArmSport.am

Ավելին
Back to top button