Նորություններ

21-ամյա կինը մահացել է, ամուսինը ծանր վիրավոր է. մանրամասներ ողբերգական վթարից. news.am

Սուրենավանցի երիտասարդ ամուսիններ են եղել: NEWS.am-ի հետ զրույցում նրանց հարազատներից Ժաննա Ղուկասյանը պատմեց, որ ամուսինը` 28-ամյա Գագիկ Ղուկասյանը կնոջը խնդրել է չգնալ այդ օրը Արարատ, բայց կինը չի համաձայնել:

«Ամուսնուն խնդրել է, թե գնանք առեւտուր անելու Արարատ քաղաքում, գնալուց առաջ ամուսնուն ասել է, որ ասա ամենասիրուն կինն եմ, ամուսինն էլ ասելա, թե էսօր չգնանք էլի Ժենյա, էսօր տանը մնանք, կինը չի համաձայնել, չէ մենք անպայման պետքա գնանք: Գնացել են առեւտուր են արել, վարսավիրանոց ա տարել, մի հատ էլ մինչեւ տանից դուրդ գալը միասին լուսանկարվել են», — պատմեց նա:

Ժաննա Ղուկասյանը պատմեց, որ Գագիկը երբ տեսել է, որ մեքենան այրվում է, պատուհանը բացել եւ օգնություն է կանչել, «Գազելի» դուռն է փակված է եղել, ուղեւորները չեն կարողացել դուրս գալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ավելին
Back to top button
Close