ՄիջազգայինՆորություններ

Համացանցում հայտնվել է Դոնի Ռոստովում KFC-ի պայթյունի տեսանյութը

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են ականատեսները շտապում օգնության մեքենայի մոտ պառկած  տուժողին: Արտակարգ պատահարը ցնցել է ականատեսներին, որոնցից մեկը Life-ին պատմել է տեղի ունեցածի մանրամասները:

«Ձախ կողմում ինչ-որ բան պայթեց, ես զգացի պայթյունն իմ գլխի վերևում, որից ականջներս խցանվեցին: Ճանապարհի եզրին մարդիկ էին կանգնած, բոլորը շատ զարմացած նայում էին վերևում ինչ-որ բանի… Ճիչեր և խուճապ չկային: Սկզբում ես կարծեցի, որ հրավառություն էր, բայց գունավոր լույսեր չկային», — Life-ին պատմել է դեպքի ականատեսը:

Նախնական տվյալներով, արտակարգ պատահարի արդյունքում երկու մարդ տուժել է:

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button