ՄիջազգայինՆորություններ

ՆԱՏՕ-ի ծովային վարժանքները` ռուսական ուղղաթռի պատուհանից

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը հրապարակել է ուղղաթռից նկարահանված մի տեսագրություն, որն ըստ տեսագրության, ցուցադրում է ՆԱՏՕ-ի Sea Breeze, թարգմանաբար ‘’Ծովային զեփյուռ – 2019’’ անվանումը կրող զորավարժություններին մասնակցող նավերը:

‘’Ծովային զեփյուռ’’ զորավարժությունները 1997 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում են Ուկրաինայում: ՆԱՏՕ-ի 14 գործընկեր պետություններին պատկանող 30 նավերի հետ այս տարվա վարժանքներին մասնակցում է ծովային 900 զինծառայող: Ռազմախաղերը շարունակվելու են մինչեւ հուլիսի 12-ը:

Ղրիմի թերակղզին իրեն բռնակցելու փաստը եւ արեւելյան Ուկրաինայում ռուսամետ անջատողականներին աջակցելու Ռուսաստանի քաղաքականությունը դարձել են Մոսկվայի ու Արեւմուտքի միջեւ հարաբերություններում Խորհրդային Միության փլուզումից հետո ամենածանր ճգնաժամն առաջ բերելու պատճառ:

Ավելին
Back to top button